չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մարտունու շրջանի Աշան համայնքում տեղի կունենա աճուրդ-մրցույթ

Մարտունու շրջանի Աշան համայնքում տեղի կունենա աճուրդ-մրցույթ

Մարտունու շրջանի Աշան համայնքում ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ին, տեղի կունենա աճուրդ-մրցույթ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը:

«Աշան համայնքին պատկանող հողատարածքից՝ գյուղամերձ Թումբ կոչվող տեղամասից, աճուրդ-մրցույթով բնակելի կառուցապատման համար կտրվեն տարածքներ. 1 քառ. մետրի մեկնարկային գինը՝ 116 դրամ: Իսկ համայնքի սեփականություն հանդիսացող ՈՒԱԶ ավտոմեքենայի աճուրդ-վաճառքի մեկնարկային գինը 750.000 դրամ է: Աճուրդը տեղի կունենա Աշանի համայնքապետարանում։ Մասնակցել ցանկացողները պետք է նախօրոք դիմում ներկայացնեն մինչև օգոստոսի 31-ը», - նշեց Ա. Բալասանյանը՝ հավելելով, որ քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Աշանի համայնքապետարան կամ զանգահարել 097 55-55-72 հեռախոսահամարով:

  • Կիսվել: