հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մանե Թանդիլյանը հանդիպել է «Մեր տունն Արցախն է» ՀԿ ներկայացուցիչների հետ

Մանե Թանդիլյանը հանդիպել է «Մեր տունն Արցախն է» ՀԿ ներկայացուցիչների հետ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հանդիպում է ունեցել «Մեր տունն Արցախն է» հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Թովմասյանի և անդամներ Լարիսա Առաքելյանի ու Գայանե Առստամյանի հետ:

 Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում է կառույցի մամուլի պատասխանատու Անի Ավանեսյանը։
 
Նրա հավաստմամբ՝ հյուրերը նախարարին են ներկայացրել կազմակերպության  կողմից իրականացվող աշխատանքները՝  իրազեկելով նաև համատեղությամբ գործող «Freedom for Artsakh» հիմնադրամի գործառույթների վերաբերյալ: Նրանց խոսքով՝ բազմաթիվ ծրագրեր կան, որոնց իրագործումը հնարավոր կդառնա նաև նախարարության հետ համագործակցության միջոցով: Դրանք առնչվում են ամենատարբեր ոլորտների՝ սոցիալ-տնտեսական, կրթական ու մշակութային:
 
Մանե Թանդիլյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում ընդգծել է, որ նախարարությունը պատրաստ է համագործակցել այն բոլոր ծրագրերի շուրջ, որոնք արդյունավետորեն կանդրադառնան Արցախի և արցախցիների սոցիալական խնդիրները հաղթահարելու և հետագա զարգացումն  ապահովելու գործընթացի վրա:

  • Կիսվել: