երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մակրոնը հայտարարել է, որ հանդես կգա նոր նախաձեռնությամբ՝  Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով

Մակրոնը հայտարարել է, որ հանդես կգա նոր նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հանդես կգա արցախյան հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ դեսպանների ամենամյա համաժողովի ժամանակ, որն ուղիղ եթերով հեռարձակվել է Ելիսեյան պալատի թվիթերյան էջում, Մակրոնը, մասնավորապես, ասել է. ՛՛Այս շաբաթ կբանակցեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կպահանջեմ ամբողջությամբ հավատարիմ մնալ Լաչինի միջանցքի շուրջ պայմանավորվածություններին, ինչպես նաև միջազգային ասպարեզում դիվանագիտական ​​նոր նախաձեռնությամբ հանդես կգամ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: