շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը

Մակրոնն Ալիևին կոչ է արել ապահովել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Ֆրանսիայի նախագահը Ադրբեջանին կոչ է արել Բաքվի ռազմական գործողության համատեքստում անվտանգության երաշխիքներ տալ ԼՂ բնակիչներին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին:

«Մակրոնը դատապարտել է ԼՂ-ում ուժ կիրառելու Ադրբեջանի որոշումը, որը խորացրել է հումանիտար ճգնաժամը և վտանգել արդար ու կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը»,- նշել է գործակալության աղբյուրը:

Ֆրանսիայի նախագահը Բաքվին կոչ է արել «ապահովել ԼՂ-ի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: