հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ

ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ

ՄԱԿ խաղաղապահ առաքելություն Լեռնային Ղարաբաղ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Դյուժարիկը, մասնավորապես, ասել է. «Ցանկացած խաղաղապահ առաքելության մասին որոշումները կայացվում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից»:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ՛՛հնարավորություն ստեղծել, որպեսզի ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ ուժերը ապահովեն Լեռնային Ղարաբաղում կայունությունն ու անվտանգությունը՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: