հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարն ու Լավրովը կքննարկեն ԼՂ խնդիրը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարն ու Լավրովը կքննարկեն ԼՂ խնդիրը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հունիսի 28-ին հունիսի 28-ին կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանության վերաբերյալ հարցերը:

՛՛Նախատեսվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ներգրավել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հանրության ջանքերը կենտրոնացնել սիրիացիների հայրենադարձման, ինչպես նաև Դոնբասից փախստականներին ու ներքին տեղահանվածներին աջակցելու խնդիրներին՛՛,-ասաց Զախարովան:

 

  • Կիսվել: