չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մաղավուզում ավարտվել են «Երկարօրյա դպրոց»-ի նախապատրաստական աշխատանքները

Մաղավուզում ավարտվել են «Երկարօրյա դպրոց»-ի նախապատրաստական աշխատանքները

ԱՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքում «Երկարօրյա դպրոց» ծրագրի մեկնարկի համար դասասենյակների վերանորոգման և ժամանակակից ձևավորման աշխատանքներն ավարտման փուլում են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Ալենուշ Գրիգորյանը: «Աշխատանքները սկսվել էին հունիս ամսից. այժմ ավարտման փուլում են: Դասասենյակների կահավորումը համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին: Երեխաներն իրենց կզգան ապահով և հարմարավետ»,- նշեց Ա. Գրիգորյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մաղավուզի դպրոցի տնօրեն Վաչագան Ավանեսյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս ուսումնական տարում դպրոց կհաճախի 95 աշակերտ, որից 65-ը կմասնակցի «Երկրարօրյա դպրոց»-ին: Նշենք, որ Արցախի Հանրապետության կառավարությունը 2021 թվականի սեպտեմբերից սկսում է «Երկարօրյա դպրոց» ռազմավարական ծրագիրը, որի արդյունքում եռամյա ժամկետում այն կներդրվի Արցախի բոլոր դպրոցներում՝ ապահովելով դասապատրաստում, ժամանց, սպորտ և առողջ սնունդ աշակերտների համար։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: