շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լրացումներ և փոփոխություններ է կատարել ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում

Լրացումներ և փոփոխություններ է կատարել ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրում: Ծրագրի շրջանակում հունիսի 1-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,608 շահառու, որից շուրջ 750 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։

Հավաստագիր ստացած և այն կիրառած շահառուների այս տարբերությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ ծրագրով սահմանված կանխավճար վճարելու անհնարինությունը, ինչպես նաև աջակցության գումարի սակավությունը։ Փոփոխությունների արդյունքում կբարելավվի ծրագրի պայմանները, ինչպես նաև Վարչապետի հանձնարարականի համաձայն՝ կսահմանվեն արտոնություններ և կխրախուսվեն այն ընտանիքները, ովքեր հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն գյուղական ոչ սահմանամերձ բնակավայրերում (թվով 48), որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ։

 
 

  • Կիսվել: