հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լիբանանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի փակման համար

Լիբանանի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել Լաչինի միջանցքի փակման համար

Լիբանանի Արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ առանձին հանդիպումների ընթացքում ափսոսանք է հայտնել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Լիբանանի պետական լրատվական գործակալությանը:

Այսօր տարածված հայտարարության մեջ Լիբանանի ԱԳՆ-ն ասել է, որ խորապես ափսոսում է Լաչինի միջանցքի փակման և այն լարվածության առնչությամբ, որ այդ քայլն առաջացրել է տվյալ տարածքում ապրուստի և մարդասիրական պայմանների համար:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: