չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԼՂ-ում ականազերծումը շարունակվում է

ԼՂ-ում ականազերծումը շարունակվում է

ՌԴ խաղաղապահ ուժերը  ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն ու Հերհեր բնակավայրերում հումանիտար ականազերծման աշխատանքների ընթացքում վնասազերծել են ավելի քան 300 միավոր պայթյունավտանգ իր, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

 

 

 

«Մեկ օրվա ընթացքում վնասազերծվել է 40 պայթյունավտանգ առարկա: Ականազերծվել է տարածքը: Ընդհանուր առմամբ ավելի քան 2000 պայթյունավտանգ առարկա է ոչնչացվել: Բնակչության կողմից բողոքներ չեն գրանցվել»,- հաղորդել է ԼՂՀ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովը:

Անցյալ տարվա նոյեմբերից մինչ այժմ ավելի քան 2213,5 հա տարածք է ականազերծվել, 659,3 կմ ճանապարհ, 1,9 հազար շենք-շինություն, հայտնաբերվել է 25,7 հազար պայթյունավտանգ առարկա:

  • Կիսվել: