երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 մլն ռուբլի չափով օգնություն կստանան

ԼՂ-ում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 մլն ռուբլի չափով օգնություն կստանան

Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքներին 1 մլն ռուբլու օգնություն կտրամադրվի Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից (ՌԽՀ), իր Telegram ալիքում հայտնել է ՌԽՀ վարչության նախագահ, ՌԼԴԿ-ի առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսաստանի Խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 20-ին մեր զինվորականները հարձակման ենթարկվեցին և զոհվեցին։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին: Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ այն մոռացվի։ Խաղաղության հիմնադրամը, իմ անձնական վերահսկողության ներքո, կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,- գրել է Սլուցկին։

Ըստ ՌԼԴԿ-ի ղեկավարի, Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հերոսների ընտանիքները մենակ չմնան իրենց դժվարությունների հետ։

«Խաղաղության պահպանումն անվերապահ սխրանք է: Մեր քաջարի մարտիկները   իրենց պարտքն էին կատարում՝ պաշտպանելով խաղաղ բնակիչներին, փորձելով կանխել արյունահեղությունը: Նրանց սխրանքը չի մոռացվի: Հավերժ հիշատակ»,- եզրափակել է Սլուցկին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 20-ին հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի Ջանյաթաղ գյուղի մոտակայքում ռուս խաղաղապահներով մեքենան հրաձգության է ենթարկվել, և զինծառայողները զոհվել են։ Գերատեսչությունը հավելել էր, որ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները։ Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներողություն էր խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և խորը ցավակցություն հայտնել Ղարաբաղում ռուսաստանցի զինվորականների ողբերգական մահվան կապակցությամբ, հայտարարել, որ ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու, և մեղավորները կպատժվեն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: