կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ՝ տարածքի ականազերծման շուրջ

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ՝ տարածքի ականազերծման շուրջ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ՝ համաձայնեցնելու տարածքի ականազերծման շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության և Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) ու Ադրբեջանի զինված ուժերի ինժեներական զորքերի ներկայացուցիչների միջև բանակցություններ են վարվել տարածքի համատեղ հումանիտար ականազերծման շուրջ համաձայնեցնելու հարցերի շուրջ»,- ասվում է տեղեկագրում։

Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են փոխգործակցությունը Բաքվի հետ՝ խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգությունն ու մարդասիրական իրավունքի պահպանումն ապահովելու համար

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: