երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԼՂ-ում մի փոքր ավելի լավ է, քան Հայաստանում, և հավասար է Ադրբեջանին. Բագրատյան

ԼՂ-ում մի փոքր ավելի լավ է, քան Հայաստանում, և հավասար է Ադրբեջանին. Բագրատյան

«Մենք եւ այս երիտասարդությունը պետք է հասկանանք, որ պայքարը, որը ծավալել ենք Ղարաբաղի համար, իզուր չի եղել։ Մենք այսօր ունենք Ղարաբաղ, եւ մեզ համար նույնիսկ պատիվ է, որ այնտեղ մի փոքր ավելի լավ է, քան Հայաստանը, եւ հավասար է Ադրբեջանին»,-այս մասին այսօր ՀՊՏՀ-ում կայացած «Արցախի հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով Արցախի տնտեսական զարգացման մասին:

Ըստ նրա՝ ԼՂՀ-ի տնտեսությունը 1990 թ. համեմատ աճել է 4,9 անգամ:

«Դուք պետք է տեսնեիք այն աղքատությունը, որ 90-ականներին կար Ղարաբաղում»,-դիմելով երիտասարդությանը՝ ասաց Բագրատյանը և հավելեց. «Այդ ամբողջ աճի կեսը ընկնում է պարոն Արայիկ Հարությունյանի եւ Բակո Սահակյանի 10-ամյա աշխատանքային գործունեության շրջանում. ոչ պակաս, քան թե 10 տոկոս տնտեսական աճը։ ԼՂՀ բյուջեն մոտ 110 միլիարդ դրամ է, 55 միլիարդը՝ կեսը, տալիս է Հայաստանը, բայց դա մենք չենք նվիրում, որովհետև ԼՂՀ էքսպորտից եւ ինպորտից չի ստանում մաքսատուրքերը։ Սա կազմում է շուրջ 48 միլիարդ եւ այնպես չէ, որ Ղարաբաղը նստած է մեր վզին»:

  • Կիսվել: