ԼՂ շինարարական ընկերությունները կկարողանան 1 անձից գնման միջոցով ՀՀ–ում շինարարական նախագծերի իրականացնել. Փաշինյան
«Այս ուղղությամբ աշխատանք արվում է, մենք քննարկել ենք, որ օրինակ, ԼՂ-ի շինարարական կազմակերպություններին ներգրավելու հարցը:
Մենք հանրապետությունում ունենք շինարարական նախագծեր, որոնք մի քանի անգամ մրցույթի ենք դրել, մասնակիցներ չեն եղել ծանրաբեռնվածության պատճառով: Մենք որոշեցինք, որ ԼՂ շինարարական կազմակերպություններին առաջարկենք գնահարցման միջոցով, օրենքով սահմանված ձեւով մեկ անձից գնում անելու միջոցով, այդ ընկերությունները ստանձնեն այդ նախագծերի շինարարությունը, նաեւ իրենց աշխատողներին կոնսոլիդացնեն»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ ԼՂ-ից շինարարական կազմակերպությունները կարող են ներգրավվել իրենց աշխատողներով, ինչը որոշ չափով կլուծի աշխտանքի տեղավորման հարցը:
Նրան ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն այս պահին իրաբանական կարգավորումների հարցեր կան` կապված ՀՀ–ում տվյալ ընկերությունների լիցենզավորման հետ, որից հետո կկարողանան ճիշտ լուծումներ գտնել։