երկուշաբթի, դեկտեմբեր 4
4 / 12 / 2023
Արցախի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման․ տեսանյութ

Արցախի ներկայացուցիչները խաղաղապահների ուղեկցությամբ գնում են Եվլախ հանդիպման․ տեսանյութ

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել՝ նշելով, որ հայկական կողմը մեկնում է Եվլախ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ։ Ինչպես նախապես հայտնի էր դարձել, նրանց ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Այս պահին նրանք Աղդամում են։

Ըստ տեղեկությունների, Եվլախում հանդիպմանը արցախյան կողմը ներկայացնելու է նորանշանակ պետնախարար, Արցախի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Հարությունյանը:

Ադրբեջանական կողմին Եվլախում ներկայացնում է խորհրդարանական պատգամավոր Ռամին Մամեդովը, որին մարտին Իլհամ Ալիևը նշանակել է Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու։


Нет описания.Нет описания.

 

 

  • Կիսվել: