ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԼՂ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածները կալանավորվել են

ԼՂ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածները կալանավորվել են

Ի լրումն սույն թվականի օգոստոսի 28-ին տարածած տեղեկատվության՝  ԼՂ քննչական կոմիտեից հայտնում են, որ նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով ենթադրյալ հանցագործություն կատարած և ձերբակալված 1981, 1983 թվականներին ծնված կասկածյալները որպես մեղադրյալ են ներգրավվել և նրանց մեղադրանք է առաջադրվել ԼՂ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով և 245-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար: 
 
ԼՂ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը:
 
Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: