շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԼՂ-ին ՀՀ տրամադրած միջպետական վարկը կազմում է 1 տրիլիոն 150 մլրդ դրամ. Թունյան

ԼՂ-ին ՀՀ տրամադրած միջպետական վարկը կազմում է 1 տրիլիոն 150 մլրդ դրամ. Թունյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարությունների ժամին տեղեկացրել է, որ ԼՂ կառավարությանը Հայաստանն այս տարիներին բավական մեծ չափի վարկեր է տրամադրել։

Ըստ նրա, այդ գումարը հասնում է 1 տրլն 150 մլրդ դրամի. «Սա բնականաբար ոչ մեկը ետ չի վերցնում»,- ասել է նա։

Թունյանը նաև հայտարարել է, որ ամենաբարդը դեռ առջևում է. «ԼՂ-ը կառավարությունը ՀՀ բանկերին պարտք է ահավոր մեծ ծավալի գումար՝ մոտավորապես 200 մլրդ դրամից ավելի։ Մի կարևոր բան էլ. ԼՂ-ում եղել են հիմնադրամներ՝ երկու-երեք հատ, որոնք 80 մլրդ դրամից ավել պարտատոմսեր են թողարկել, որոնք գնել են ՀՀ բանկերը։ Հիմա մենք պետք է որոշում կայացնենք՝ ի՞նչ ենք անելու այդ գումարների հետ»,- ասել է նա։

  • Կիսվել: