ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԼՂ-ից տեղահանված շուրջ 52 600 անձ ստացել է դրամական աջակցություն. Դավիթ Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված շուրջ 52 600 անձ ստացել է դրամական աջակցություն. Դավիթ Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված շուրջ 52 600 անձ ստացել է դրամական աջակցությունները. այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ խոսելով արցախցիներին տրամադրած օգնությունից։

«Շուրջ հարյուր հազար տեղահանվածների թվում 26 963 անչափահաս ունենք, որոնցից 17 139 անչափահասի մասով արդեն ունենք դիմում», - ասաց նա։

Խոսելով դիմումների մերժման մասին՝ նա ասաց, որ լինում են դեպքեր, որ մարդիկ հաշվառում են որպես սեպտեմբերի 24-ից հետո տեղահանված, այնինչ շատ ավելի վաղ են տեղափոխվել։

  • Կիսվել: