հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՂ-ից տեղահանված արվեստագետները ելույթ կունենան ստեղծարար ոլորտի ցուցահանդեսին

ԼՂ-ից տեղահանված արվեստագետները ելույթ կունենան ստեղծարար ոլորտի ցուցահանդեսին

ՆՓԱԿ-ում ապրիլի 20-ին ժամը 19:00-ին կկայանա ժամանակակից հայկական և ժողովրդական երաժշտության երեկո՝ կենդանի համերգային ծրագրով: Համերգի կարևոր մաս են կազմում Արցախից տեղահանված արվեստագետները, ովքեր կմիանան ներկայացնելու հայկական երաժշտարվեստի արդի պատկերն ու գեղարվեստական զարգացման հեռանկարները: Համերգի մուտքն ազատ է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ելույթներով հանդես կգան թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը , Տիեզերք խումբը, երգչուհի Մարբին, «Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթը և երիտասարդ քամանչահար Աշ Ղազարը:

1 (6).jpg (438 KB)

Համերգին զուգահեռ ընթանալու է «Տվյալներից անդին» ցուցահանդեսը՝ ութ արվեստագետների ու արվեստագետների խմբերի մասնակցությամբ:

Համերգի գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Օբերտոն երաժշտական ընկերությունը: Համերգը կազմակերպվել է ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծագործական աքսելերացիոն ծրագրի «Տվյալներից անդին» ցուցահանդեսի և սեմինարների ծրագրի շրջանակում, որը երկամյա հետազոտական ջանքերի վերջնարդյունքն է՝ ուղղված Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը:

1 (5).JPG (1.47 MB)

«Եվ թառը, և քամանչան, և արցախյան ժողովրդական երաժշտությունն այսօրվա հայկական երաժշտարվեստում ստվերված են և գտնվում են ընդամենը պահպանման ռեժիմում: Այսպիսի ժամանակակից արվեստի ցուցահանդեսներին ու միջոցառումներին մասնակցությունն ու ներկայացումը կարևոր նշանակություն ունի դրանց զարգացման, արդիականացման և հանրահռչակման հարցում: Վստահ ենք, որ բազմակիրառական արվեստի և մշակույթի նման միջոցառումը կտպավորի հանդիսատեսին»,- նշում է Օբերտոն երաժշտական ընկերության համահիմնադիր և միջոցառման մասնակից Միքայել Ոսկանյանը:

1 (5).JPG (1.47 MB)

1 (4).jpg (7.49 MB)

  • Կիսվել: