ԼՂ-ից տեղահանված 6193 ընտանիք բնակապահովման ծրագրից օգտվելու հավաստագիր է ստացել
Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հստակեցնելով, որ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։
«Միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
- բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
- անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
- գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։


