երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.617-ի

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 100.617-ի

Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100  հազար  617 անձ:  

Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է  21 հազար 191: «Այս ժամի դրությամբ ավելացում ունենք արդեն հաշվառվածների  մեջ. այդ թիվը կազմում է 91 հազար 918»,-ասաց Բաղդասարյանը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ավելի քան 50 տոկոսը ՀՀ տարբեր մարզերում օգտվել է պետական աջակցության կեցավայրերից:

Բաղդասարյանն անդրադարձավ նաև 100 հազարական դրամների տրամադրմանն ու հիշեցրեց, որ  այն մարդկանց համար, ովքեր ունեն բանկային, քարտային հաշիվներ, գործընթացը ավելի հեշտ կլինի: Նա հիշեցրեց՝ բանկային քարտի հաշվի բացումը կլինի անվճար: 

  • Կիսվել: