հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի նշանակման և վճարման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի նշանակման և վճարման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի նշանակման և վճարման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել: ՀՀ Ազգային ժողովը պարզեցված օրենք էր ընդունել, և համապատասխան փոփոխություններ էին կատարվել, համաձայն որոնց՝ մինչև 2024 թվականի մարտի 11-ը դիմելու դեպքում ԼՂ-ում կենսաթոշակառու հանդիսացող մեր հայրենակիցները հետհաշվարկով կստանան իրենց կենսաթոշակը՝ սկսած հոկտեմբերի 1-ից:

«Սակայն այս տարվա մարտի 11-ի դրությամբ շուրջ 15 տոկոս կենսաթոշակառուներ տարբեր պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, չէին կարողացել բնակության վայրի մասով հաշվառում ձեռք բերել, և Կառավարությունը որոշում ընդունեց ևս 3 ամսով հնարավորություն տալ գնալ, հաշվառվել իրենց բնակության վայրի հասցեով, որից հետո դիմելու դեպքում արդեն կրկին հոկտեմբերի 1-ից հետհաշվարկով իրենց ամբողջ կենսաթոշակը կնշանակվի, և դրանից հետո արդեն ռեգուլյար ռեժիմով կստանան իրենց կենսաթոշակը»,- ասաց ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

  • Կիսվել: