հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծման համար աշխատում ենք ՄԽ շրջանակում. ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար

ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծման համար աշխատում ենք ՄԽ շրջանակում. ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ տեղեկացնելով, որ աշխատանք է տարվում Մինսկի խմբի համանախագահների շրջանակում` նպաստելու ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, գրում է TASS-ը:

Հելգա Շմիդը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նաև մտադրություն է հայտնել անդրադառնալու «որոշ այլ հակամարտությունների»:

«Կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նաև ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ կառուցելու գործողություն»,- ասել է Շմիդը:

Լավրովը նշել է, որ ակնկալում է մտքեր փոխանակել ԵԱՀԿ-ի ընթացիկ գործունեության իրավիճակի վերաբերյալ քաղաքական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների մասով:

«Հակամարտությունները խնդիրների առանձին մեծ բլոկ են, որոնց կարգավորմամբ զբաղված է ԵԱՀԿ-ն: Նկատի ունեմ նաև Ուկրաինայի, Ղարաբաղի, Մերձդնեստրի, Ժնևի ներքին քննարկումներն Անդրկովկասի վերաբերյալ: Ինչպես մեզ մոտ են ասում՝ անելիքներ կան»,- ասել է Լավրովը:

  • Կիսվել: