շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի ԱԺ նախագահը հայտարարել է հրաժարական տալու մասին

Արցախի ԱԺ նախագահը հայտարարել է հրաժարական տալու մասին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը վաղը՝ հուլիսի 29-ին հրաժարականի դիմում կներկայացնի: Թովմասյանի հայտարարությունը տարածել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։

«Սիրելի´ հայրենակիցներ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Աստված պահապան Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում», - ասված է հայտարարության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ նախագահի կոնսենսուսային թեկնածուն դաշնակցական Դավիթ Իշխանյանն է։

  • Կիսվել: