երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից տարհանել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչների, որոնց կեսից ավելին երեխաներ են, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
 
«Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 2 հազար խաղաղ բնակիչ, որից 1049-ը երեխաներ են։ Բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվում են ժամանակավոր կացարաններ և տաք սնունդ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
 
Տուժած բնակիչներին օգնություն են ցուցաբերել հատուկ նշանակության ջոկատի բժիշկները։

  • Կիսվել: