կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության արձագանքը Ռոբերտ Քենեդի կրտսերի հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության արձագանքը Ռոբերտ Քենեդի կրտսերի հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության
արձագանքը ԱՄՆ-ի գալիք համապետական ընտրություններում նախագահի
անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերի հայտարարությանը
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ-ի գալիք համապետական
ընտրություններում նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը հանդես է եկել
հայտարարությամբ, որում անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի
կոմից իրականացված հայության էթնիկ զտմանը։
Ռոբերտ Քենեդին հայտարարության մեջ շեշտել է, որ Արցախում էթնիկ զտում
իրականացնելուց հետո Ադրբեջանը դեռևս որպես պատանդներ է պահում Արցախի
քաղաքական ղեկավարությանը՝ նախկին նախագահներին, նախարարների և խորհրդարանի
անդամների, ինչպես նաև տասնյակ այլոց՝ Հայաստանին հետագա տարածքային զիջումներ
պարտադրելու համար։
Նախագահի թեկնածուն նշել է, որ Ադրբեջանը ոչնչացնում է այն, ինչ մնացել է Արցախի
հայկական ժառանգությունից և եթե չլինի միջազգային աջակցություն, 1915 թվականին
սկսված Հայոց ցեղասպանությունն ավարտին կհասցվի առաջիկա շաբաթների և
ամիսների ընթացքում:
Ռոբերտ Քենեդին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Լեռնային
Ղարաբաղում իրականացրած բռնության, էթնիկ զտումների և պատանդներ պահելու
համար։ Նա ընդգծել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու և հայերի
ինքնորոշման իրավունքը պաշտպանելու կարևորությունը։
Լեռնային Ղարաբաղի Փախստականների Միությունը ողջունում է Ռոբերտ Քենեդի կրտսերի
իրավադատ հայտարությունը, որը պետք է խթան հանդիսանա արցախցիների պապենական
հայրենիք վերադարձի գործում։ Արցախահայության հայրենիք վերադառնալու իրավունքը
անառարկելի է, սակայն դրա համար անհրաժեշտ են անվտանգ մեխանիզմներ, որոնք մշակել
հնարավոր չէ, առանց Ադրբեջանի դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու։

  • Կիսվել: