չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Լավրովն ու Չավուշօղլուն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Անթալիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանը քննարկվել է միջազգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ իրադրությունը Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կհամակարգեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը։

՛՛Պայմանավորվել ենք շարունակել սերտորեն համակարգել մեր ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործնական հարցերի լուծմանն աջակցելու համար՛՛,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

Ինչպես հայտնել է Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարան և Մոսկվան շարունակելու են համագործակցությունը ռուսական ՛՛Սպուտնիկ-V՛՛ պատվաստանյութի արտադրության գործում:

Նա նաև նշել է, որ  զբոսաշրջային այս շրջանում իրենք հնարավորինս ամեն ինչ անելու են, որպեսզի պաշտպանեն Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների առողջությունը:

 

  • Կիսվել: