կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կորցրածը վերագտնելու սպասումով. Ստեփանյանների ընտանիքի պատմությունը

Կորցրածը վերագտնելու սպասումով. Ստեփանյանների ընտանիքի պատմությունը

Ստեփանյանների ընտանիքը 44-օրյա պատերազմի հետևանքով ամեն ինչից զրկվել և տեղահանվել է հայրենի եզերքից։

ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում էր ապրում ընտանիքը ու այսօր հաստատվել է Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի նկուղային հարկում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակիցը հյուրընկալվել է նրանց, զրուցել առօրյայի և ունեցած խնդիրների մասին։ «Մեր ընտանիքը բաղկացած է հինգ անդամից՝ ամուսինս, ես, աղջիկս ու երկու տղաներս:
 
Մինչ պատերազմը գյուղում զբաղվում էինք տարբեր աշխատանքներով՝ բանջարաբոստանային կուլտուրաների ու այգու մշակմամբ։ Խոշոր և մանր կենդանիներ էինք պահում. դա էր մեր ապրուստի միջոցը: Հրադադարի կնքումից հետո՝ նոյեմբերի 27-ին, վերադարձել ենք Ստեփանակերտ։ Ամուսինս այժմ չի աշխատում»,- պատմում է տիկին Արմինեն: Նրա խոսքով՝ տեղահանվածներին ցուցաբերվող աջակցությունը ինչ-որ չափով մեղմել է ընտանիքի հոգսը։
Բնութագրությունը հասանալի չէ

«Տրամադրվող նյութական աջակցություններից պարբերաբար օգտվել ենք, մի քանի անգամ էլ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն է օգնություն տրամադրել: Այսօր կենցաղային պարագաների կարիք ունենք: Մեր գյուղում հանգիստ էինք, ոչնչի պակաս չունեինք, օրվա հացը վաստակում էինք սեփական քրտինքով»,- ասում է նա։

  • Կիսվել: