հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կորցրածը վերագտնելու սպասումով. Պետրոսյանների ընտանիքի պատմությունը

Կորցրածը վերագտնելու սպասումով. Պետրոսյանների ընտանիքի պատմությունը

Պետրոսյանների ընտանիքը 44֊օրյա պատերազմի հետևանքով ամեն ինչից զրկվել և տեղահանվել է հայրենի եզերքից։

ԱՀ Հադրութի շրջանի Հայկավան համայնքից է ընտանիքը. ու այսօր հաստատվել է Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկի նկուղային հարկում։ «Արցախպրես»-ի թղթակիցը հյուրընկալվել է նրանց, զրուցել առօրյայի և ունեցած խնդիրների մասին։ «Մեր ընտանիքը բաղկացած է չորս անդամից՝ ամուսինս, ես ու մեր երկու փոքրիկները:

Բնութագրությունը հասանալի չէ

Ամուսինս 3-րդ կարգի հաշմանդամ է: Մինչ պատերազմը նա տարբեր աշխատանքներ էր կատարում, որպեսզի ապրուստի միջոց ունենայինք, ես էլ տնային տնտեսությամբ էի զբաղվում: 2020թ. նոյեմբերի 4-ին ծնվել է մեր երկրորդ աղջիկը։ Հրադադարի կնքումից օրեր հետո վերադարձել ենք Ստեփանակերտ։ Հիմա նա աշխատում է շինարարական կազմակերպությունում»,- պատմում է տիկին Իննան:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցն անկեղծանում է՝ մինչ օրս օգտվել են տեղահանվածներին տրամադրվող օգնությունից և ինչ-որ չափով կարողացել են հոգալ ամենօրյա ծախսերը:

Բնութագրությունը հասանալի չէ

« Տրամադրվող նյութական աջակցության շնորհիվ կարողացել ենք լվացքի մեքենա գնել, երեխաների կարիքներն ենք հոգում: Շատ կցանկանայինք հեռուստացույց ունենալ. դա ինչ֊որ չափով կփոխեր փոքրիկների առօրյան։ Հայկավանում կյանքը երանելի էր՝ չնայած ապրում էինք մեր հոգսերով, ամենօրյա գործերով. ամենաբարդ խնդիրներն անգամ արագ լուծվում էին, իսկ այսօր ամեն ինչ այլ է»,- ասում է նա։

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: