երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԿԽՄԿ-ն ստացել է նամակ Հելեն Դադայանի ընտանիքից` նրա մարմինը Արցախ տեղափոխելու հարցով

ԿԽՄԿ-ն ստացել է նամակ Հելեն Դադայանի ընտանիքից` նրա մարմինը Արցախ տեղափոխելու հարցով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ստացել է նամակ Հելեն Դադայանի ընտանիքից` նրա մարմինը Արցախ տեղափոխելու հարցով: Այս մասին 24News-ի հետ զրույց ասաց ԿԽՄԿ-ի խոսնակ Զառա Ամատունին՝ նշելով.«Մենք պատրաստակամ ենք մեր լիազորությունների շրջանակում աջակցել ընտանիքին, որպեսզի աղջկա մարմինը տեղափոխվի Արցախ»:

Հելենը Գյումրի -Երևան ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում 11 մարդու կյանք խլած վթարի զոհերից մեկն է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում,  «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ու մարդատար Volkswagen-ի բախման հետևանքով տեղում մահացել են մարդատարի 10 ուղևորներն ու վարորդը։ Եվս 6 մարդ՝ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում, նրանից թվում՝ «ԶԻԼ»-ի վարորդը, տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: