հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել Աշանում վերաբնակեցված ընտանիքներին

ԿԽՄԿ֊ն օգնություն է ցուցաբերել Աշանում վերաբնակեցված ընտանիքներին

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի գրասենյակը մարդասիրական օգնություն է ցուցաբերել պատերազմի հետևանքով տեղահանված և ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքում վերաբնակեցված բնակիչներին:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Աշան համայնք և սննդի ու հիգիենայի պարագաների տեսքով օգնություն ցուցաբերել քաղաք Շուշիից, ԱՀ Մարտունու շրջանի Ջիվանի(4 ընտանիք) և Վազգենաշեն, Հադրութի շրջանի Մարիամաձոր, Ասկերանի շրջանի Ուղտասար, Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան, համայնքներից տարհանված և Աշան համայնքում վերաբնակեցված ինը ընտանիքների», - նշեց Է. Մուսայելյանը:

  • Կիսվել: