չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախում ԿԽՄԿ֊ն արտաճանապարհային բեռնատարներ է նվիրել «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրային տնտեսություն» ՓԲ ընկերություններին

Արցախում ԿԽՄԿ֊ն արտաճանապարհային բեռնատարներ է նվիրել «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրային տնտեսություն» ՓԲ ընկերություններին

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը «Ջրմուղ-կոյուղի» և «Ջրային տնտեսություն» ՓԲ ընկերություններին է նվիրաբերել է արտաճանապարհային ՈւԱԶ տիպի 5 բեռնատար մեքենաներ, որոնք ըստ անհրաժեշտության տրամադրվելու են շրջաններին և Ստեփանակերտ քաղաքին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տրանսպորտային միջոցների առկայության դեպքում՝ ջրային տնտեսությունները կարողանալու են ապահովել իրենց տեխնիկական սպասարկման թիմերի շարժունակությունը: ԿԽՄԿ-ի տրանսպորտային միջոցների նվիրատվությունը նախատեսվում էր ամռան տապից և երաշտից առաջ, որոնք հանգեցրել են ջրի սակավության, հատկապես՝ Ստեփանակերտում: Ներկայիս ջրամատակարարման խնդրի պարագայում այս նվիրատվությունն ավելի նշանակալից է դառնում։ ԼՂ-ում ԿԽՄԿ առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի խոսքով՝ ԿԽՄԿ-ն նպատակ ունի օգնել ԼՂ ջրային կառույցներին` հաջողությամբ կատարելու բնակչությանը ջրով ապահովելու իրենց պարտականությունները:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ջուրը կենսական նշանակություն ունի կյանքի համար, իսկ սեզոնային սակավությունը ավելի է բարդացնում մարդկանց կյանքը, ովքեր առանց այն էլ բախվում են բազմաթիվ մարդասիրական խնդիրների, որոնք առաջացել են 2020 թ. տեղի ունեցած հակամարտության սրացումի հետևանքով։ Մենք շարունակելու ենք մեր օգնությունը բնակչությանը ` նրանց համար մաքուր ջուր, անհրաժեշտ սանիտարական պայմաններ, ինչպես նաև առողջ միջավայր ապահովելու համար», - ընդգծել է Բ.Լամոնը:

Նշենք նաև, որ մինչ այդ ԿԽՄԿ -ն Ստեփանակերտ քաղաքին նվիրաբերել էր նաև 25 շարժական բաքեր, որոնք այժմ տեղադրված են քաղաքի՝ ջրի սակավությունից առավել տուժած հատվածներում։ Ջրի բաքերը լցվում են Ստեփանակերտի ջրային տնտեսության բեռնատարների միջոցով: ԿԽՄԿ -ն նրանց տրամադրել էր նաև տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գործիքներ:

  • Կիսվել: