հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խնածախում մեկնարկել են նոր բնակավայրի շինաշխատանքները

Խնածախում մեկնարկել են նոր բնակավայրի շինաշխատանքները

ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները` Հադրութի շրջանի Տող գյուղի անօթևան մնացած ընտանիքների համար։

Այս մասին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
 
«Տեղահանված բնակիչներին կացարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակում շարունակվում են առանձնատների,  բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքները։ Ներկա դրությամբ նոր բնակավայրում կատարվում են հողային աշխատանքներ։ Թաղամասը բաղկացած է լինելու 4 ենթաթաղամասերից՝ 160 առանձնատներով։ Բնակավայրի ընդհանուր տարածքը  նախագծային֊ հաշվարկային ուրվագծում կազմում է 32.0 հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000քմ։  Նոր թաղամասի գլխավոր հատակագիծը մշակվել է «ՎԵՄ» ՍՊԸ նախագծային կազմակերպության կողմից», - նշեց Մ. Դանիելյանը և հավելեց, որ կառուցապատման շինարարական աշխատանքները իրականացնում է «Միք Շին» ՍՊ ընկերությունը։
 
 
 

  • Կիսվել: