հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Խաղաղապահները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը

Խաղաղապահները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը

Պլանային մարտական պատրաստության վարժանքների շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի նյութատեխնիկական ստորաբաժանման զինծառայողները Ստեփանակերտի ուսումնական դաշտում մշակել են ժամանակակից մարտական գործողությունների մարտավարությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Վարժանքի ղեկավարը Վյաչեսլավ Տերենտիևի խոսքով՝ մասնակիցների առջև դրվել է երեք տակտիկական առաջադրանք ՝ ականների պայթյունավտանգ խոչընդոտների հաղթահարում, նմանակված հակառակորդի փոքր խմբերին կրակ հասցնել և մարտի ժամանակ խոցված զրահամեքենայի տարհանում: Զինծառայողները հաղթահարել են հանձնարարված առաջադրանքները՝ ցույց տալով անձնակազմերի բարձր համերաշխությունը:

Վարժանքի ընթացքում լեռնային տեղանքում գտնվող ԲՏՌ-80 զրահափոխադրիչների վարորդները կատարելագործել են պայթուցիկ խոչընդոտով ավտոշարասյուները ծայրահեղ արագությամբ վարելու հմտությունները:

  • Կիսվել: