երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Խաղաղապահները հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակում են բանակցությունները՝ իրավիճակի կայունացման հարցով. ՌԴ ՊՆ

Խաղաղապահները հայկական և ադրբեջանական կողմերի հետ շարունակում են բանակցությունները՝ իրավիճակի կայունացման հարցով. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները շարունակում են իրավիճակի կայունացման եւ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային երթեւեկության վերսկսման մասին հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում եւ Լաչինի միջանցքում։

՛՛Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ եւ սադրանքներ չեն արձանագրվել՛՛,-ասված է հայտարարության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: