Կդադարեցվի Ստեփանակերտի մի շարք փողոցների գազամատակարարումը
Հունիսի 25-ին ժամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտի մի շարք փողոցների գազամատակարարումը։
Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեցին «Արցախգազ» Փակ բաժնետիրական ընկերությունից՝ մանրամասնելով, որ ընդհատումը կլինի ներմիացման աշխատանքների պատճառով, ժամը 9-00֊ից մինչև 12-00֊ն մայրաքաղաքի հետևյալ հասցեներում և հիմնարկ ձեռնարկություններում. Առաքելյան` 1, 2, 2ա, 3, 4, 4ա, 5, 6, 7, 8, 9 Առաքելյան ս/տ և Առաքելյան փակ 1 Բարխուդարյան, Ենիկոլոպով, Հարությունյան, Փափազյան, Կորգանյան, Սարի լանջ
1ա, 1բ, Ինչպես նաև «
Մ.Գրուպ» ՍՊԸ, «Վլադիմիր Վիկտորի Պողոսյան» ԱՁ, «Թագուհի» ՍՊԸ, «Սարգիս Գրուպ» ՍՊԸ, «Անահիտ Ռաֆայելի Թադևոսյան» ԱՁ հիմնարկ-ձեռնարկություններում : Ընկերությունը հայցում է գազօգտագործողների ներողամտությունը և հորդորում և պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: