հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կազմակերպվելու է ուխտագնացություն դեպի Ամարասի վանք

Կազմակերպվելու է ուխտագնացություն դեպի Ամարասի վանք

Արցախի հոգևոր թեմի նախաձեռնությամբ հուլիսի 24-ին կազմակերպվելու է ուխտագնացություն դեպի Ամարասի վանք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը:
 
«Հուլիսի 24-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորչի որդվոց և թոռանց տոնին, կազմակերպվելու է մեծ ուխտագնացություն դեպի Ամարաս: Մասնակցել ցանկացողները կարող են գրանցել իրենց տվյալները Ստեփանակերտի եկեղեցիներից որևէ մեկում: Մեքենաները շարժվելու են դեպի Ամարաս հուլիսի 24-ին առավոտյան՝ ժամը 08:30֊ին,  Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից (Արմենիա հյուրանոցի դիմացից)», - մեզ հետ զրույցում նշեց Տեր Ներսես քահանա Ասրյանը:

  • Կիսվել: