հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը՝ նախագահ Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:

«Ի սրտե շնորհավորում ենք Արցախի ժողովուրդին, ողջ հայությանը՝ Սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Մեր ժողովրդի ընդունած պատմական որոշումը՝ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, պետություն կառուցելու գործընթացը, անխափանելի է։ 2020 թվականի 44-օրյա անհավասար ու անօրեն պատերազմում Արցախը կորցրեց իր տարածքների մեծ մասը, զոհվեցին հազարավոր հայորդիներ։ Այսուհետ առավելապես Կատալոնիայի «Արարատ» հայկական միությունը կմնա Արցախի ժողովուրդի կողքին կանգնած ու պիտի անի անհնարինն ու հնարավորը՝ Արցախի միջազգային ճանաչման համար։ Վստահ եմ՝ քաղաքակիրթ ու առաջադեմ աշխարհը վաղ, թե ուշ կճանաչի Արցախի ժողովրդի այս արդարացի և օրինական պահանջը, անպայման կընդունի ստեղծված իրողությունները, որոնք վկայում են համամարդկային արժեքներին և միջազգային նորմերին ու սկզբունքներին մեր հավատարմության մասին»,֊ նշել է միության նախագահը՝ Արցախի մաքառող ժողովրդին հարատև խաղաղություն բարեմաղթելով։

  • Կիսվել: