շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կարծիք չունենալը արդարացման հիմք չի կարող լինել՝ մոտեցում, որ որդեգրել են Արցախի քաղաքական ուժերը․ Սամվել Բաբայան

Կարծիք չունենալը արդարացման հիմք չի կարող լինել՝ մոտեցում, որ որդեգրել են Արցախի քաղաքական ուժերը․ Սամվել Բաբայան

Սամվել Բաբայանը ներկայացրել է բանակցային օրակարգի իր պատկերացումները՝ առաջարկելով մյուս քաղաքական ուժերին ևս գոնե փակ ձևաչափերում հայտնել իրենց տեսակետներն ու մոտեցումները։ Կարծիք չունենալը արդարացման հիմք չի կարող լինել․ մոտեցում, որ որդեգրել են Արցախի քաղաքական ուժերը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեցին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից։

«Միասնական հայրենիք» կուսակցությունից նաև հերքեցին մամուլում շրջանառվող լուրերը առ այն, որ Բաբայանը պետք է ներգրավված լինի Արցախի կողմից որպես բանակցող Ադրբեջանի հետ։

«Նման տեղեկություններ գեներացնում են տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող լրատվության միջոցները՝ սպասարկելով շահեր, որոնք միաժամանակ համընկնում են Ադրբեջանի և արցախյան մի խումբ-խմբակի շահին։ Սամվել Բաբայանը, այդ թվում՝ հրապարակային, հայտնել է իր տեսակետը բանկցությունների վերաբերյալ և շարունակում է մնալ այն կարծիքին, որ ինքը չի կարող հանդես գալ որպես բանակցող»,- հայտնեցին գրասենյակից։

  • Կիսվել: