երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կանցկացվի Protect ARTsakh առցանց բարեգործական գեղարվեստական աճուրդ

Կանցկացվի Protect ARTsakh առցանց բարեգործական գեղարվեստական աճուրդ

2020 թ. դեկտեմբերի 14 -20-ը կանցկացվի Protect ARTsakh առցանց բարեգործական գեղարվեստական աճուրդը։ Այս մասին տեղեկանում ենք ՛՛Նարեկացի արվեստի միության՛՛ ֆեյսբուքյան էջից: 
 
՛՛Աճուրդ-նախագիծը հիմնադրվել է համաշխարհային արվեստի տարբեր ասպեկտներում փորձառություն ունեցող երեք հայ երիտասարդների՝ Լարա Արսլանեանի, Կարապետ Պարդակճեանի և Սարին Սեմերճեանի կողմից, որի նպատակն է միջոցներ հայթայթել Արցախի և նրա տեղահանված բնակչության համար:
 
«Protect ARTsakh» առցանց բարեգործական գեղարվեստական աճուրդը առաջարկում է աշխատանքների եզակի ընտրանի, որտեղ ներկայացված են Հայաստանից և նրա սահմաններից դուրս գտնվող նկարիչների բացառիկ աշխատանքները: Աճուրդի ամբողջ հասույթը կուղղվի մարդասիրական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող օգնության ջանքերին:
 
Հասույթի մի մասը կուղղվի նաև «Նարեկացի» արվեստի միությանը, որը, ցավոք, կորցրեց Շուշիում գտնվող մասնաճյուղը, սակայն շարունակում է իր առաքելությունը՝ մշակութային գործունեությունը վերափոխելով մարդասիրական աջակցության. այս պահին «Նարեկացի» արվեստի միությունն իր օգնությունն է տրամադրել ավելի քան 300 արցախցի ընտանիքի, ևս մոտ 500 ընտանիք սպասում է այդ աջակցությանը:
 
Կայքի հղում՝ https://artscoops.com/
 
Օնլայն աճուրդի մասնակցության հղում՝ https://artscoops.com/auctions/protect-artsakh՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: