երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում՝ հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
 
Դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպես. 2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում, օգոստոսի 24-ի դրությամբ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ընդհանուր 1648 զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:  

  • Կիսվել: