երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար զենք վերցրած մարդիկ ինքնորոշման լիարժեք իրավունք ունեն․ Զատուլինի ուղերձը

Իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար զենք վերցրած մարդիկ ինքնորոշման լիարժեք իրավունք ունեն․ Զատուլինի ուղերձը

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության օրվա առթիվ: Ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ Ռուսաստանում բոլոր սրտացավ մարդիկ փափագում են Լեռնային Ղարաբաղում խաղաղության և բարեկեցության համար։ Ուս-ուսի տված շատ պատերազմներով անցնելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ, այսօր մասնակցելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը` մենք լավ ենք զգում արդարության վրա հիմնված խաղաղության անհրաժեշտությունը։

Նախորդած տարիներին իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար զենք վերցրած մարդիկ ինքնորոշման լիարժեք իրավունք ունեն։ Աղոթում եմ Աստծուն, որ այդ ամենը հասկանան և հարգանքով վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքին։ Մաղթում եմ ձեզ և Արցախի Հանրապետությանը խաղաղություն, երջանկություն և բարգավաճում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: