Իրազեկման ակցիա Երևանի փողոցներում՝ ի նշան ադրբեջանցիների կողմից արցախցիների առևանգման դեպքի
Երևանում Ռուսաստանի դեսպանատան հարակից փողոցը փակած քաղաքացիներն այժմ էլ իրազեկման երթ են իրականացնում Երևանի կենտրոնական փողոցներով՝ ի նշան այսօր Ադրբեջանի կողմից արցախցիների առևանգման դեպքի:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ մտադիր են վերադառնալ Ռուսաստանի դեսպանատուն՝ նստացույցը շարունակելու։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները առեւանգել են երեք երիտասարդի: Հայտնի է նաեւ, որ տղաներին բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։ Ադրբեջանը նրանց մեղադրում է իրենց ՛՛դրոշն անարգելու համար՛՛: