ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրականացվում է արցախահայության կեցության ապահովմանն ուղղված ծրագրեր

Իրականացվում է արցախահայության կեցության ապահովմանն ուղղված ծրագրեր

Հետպատերազմական շրջանում արցախահայության աջակցության տասնյակ ծրագրերի շրջանակում իրականացվում են նաև վերջիններիս կեցության ապահովմանն ուղղված ծրագրեր։ 

Նախարարության կողմից իրականացվում են 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած ֆիզիկական անձանց, ինչպես նաև կեցության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ ծախսերի փոխհատուցման սոցիալական աջակցության միջոցառումները։ Առաջին միջոցառումը մեկնարկել է 2020 թ․ դեկտեմբերից։ 

Ներկայումս գործող 3 միջոցառումների շրջանակում սոցիալական աջակցություն Է տրվում անհատույց՝ յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս քաղաքացու համար 30,000 դրամի չափով։ Չափահաս անձը կարող է հյուրընկալված լինել ֆիզիկական անձանց կողմից կամ իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպության կողմից։ Պետական այս միջոցառման շրջանակում մինչ օրս միջինում ամսական շուրջ 9,900 չափահաս արցախցու հյուրընկալման համար աջակցություն է տրամադրվել։

Բացի վերոնշյալ միջոցառումներից, նախարարության կողմից ժամանակավոր կացարանով ապահովվել է շուրջ 15,000 արցախցի՝ հիմնականում կոմունալ կացարաններում (սկսած 2020 թ․ հոկտեմբերից)։ Որպես կոմունալ կացարաններ ծառայել են պետական կամ համայնքային մարմինների ենթակայությամբ գործող կառույցներ (մանկապարտեզներ, կրթական կամ խնամքի կենտրոններ, առողջարաններ և այլն), շինություններ, հյուրատներ կամ հյուրանոցներ։ 

Նախարարության ջանքերով հնարավորինս ապահովվել է այս կացարաների բնակիչների սննդի և հիգիենայի պարագաների տրամադրումը։ Ներկայումս այս բնակիչներից շուրջ 1,000-ն են շարունակում կոմունալ կացարաններում բնակվել։ Ելնելով ընտանիքների շարունակական բնակության համար արժանապատիվ պայմանների անհրաժեշտությունից և կոմունալ կացարանների գործառույթների վերականգնման կարիքից՝ նախարարությունը նախաձեռնել է կոմունալ կացարաններում բնակվող ընտանիքներին կամավոր տեղափոխման նպատակով աջակցության ծրագիր։

Այն ենթադրում է կոմունալ կացարանում բնակվող ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, ըստ այդ կարիքների աջակցության կազմակերպում՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների միջոցով, Հայաստանում Արցախի շտաբի և մարզպետարանների ու ՏԻՄ մասնակցությամբ, ինչպե նաև ԱՍՀՆ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ։ Ծրագիրը նոր է մեկնարկում․ լրացուցիչ մանրամասները կներկայացվեն առաջիկայում։

  • Կիսվել: