ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իմացել են, որ հեսա գալու ենք, հելնենք իշխանություն փոխենք, տենց բան չկա, իշխանություն փոխել չկա․ արցախցի

Իմացել են, որ հեսա գալու ենք, հելնենք իշխանություն փոխենք, տենց բան չկա, իշխանություն փոխել չկա․ արցախցի

Որտեղից պետությունը տուն տա, իմ եղբայրը ամսի 19-ին զոհվել է, հերս 1992-ին է զոհվել, ես էլ եկել անտերի պես ապրում եմ էստեղ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բռնի տեղահանված մի արցախցի։

Նա նաեւ նշեց, որ Հայաստան մուտք գործելու ժամանակ իրենց կացարան չի առաջարկվել:

Հարցին՝ այդ դեպքում ինչու եք գոհ Հայաստանի իշխանությունից, նա պատասխանեց. «Գոհ եմ, որ ընդունել են, որ այստեղ ազատ կարողանում եմ կանգնել: Կարող էր դա էլ չանել: Ո՞վ ես դու, պարտված պետություն ես, ով ես, որ եկել ես էստեղ: Հիմա սրում են իշխանության վրա: Իրենք իմացել են, որ հեսա գալու ենք, հելնենք իշխանություն փոխենք: Չէ, տենց բան չկա, իշխանություն փոխել չկա: Հլա դեռ մեր ղեկավարությանը պետք ա խախալիզացիա անենք, հետո տեսնենք՝ ով է մեղավորը, նրան փոխենք»:

  • Կիսվել: