հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իմ կողմից այսօր տրվել են որոշակի հանձնարարականներ՝ ուղղված բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմելուն. Արցախի պետնախարար

Իմ կողմից այսօր տրվել են որոշակի հանձնարարականներ՝ ուղղված բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմելուն. Արցախի պետնախարար

Արցախում գործող բուժհաստատությունները Արցախի հանցավոր շրջափակման ողջ ընթացքում և հիմա բավականին մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել մեր ժողովրդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այդ աշխատանքը հատկապես բարդ ու ծանր է, երբ չկան պատշաճ բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններն ու պարագաները: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Այս ամենից զատ բուժաշխատողները շարունակում են իրենց վրա կրել նաև սոցիալ-կենցաղային այն ծանրությունը, որը պատուհասել է Արցախի ժողովրդին:

Նկատի ունենալով, որ բուժաշխատողների դեպքում առաջնահերթը նրանց մասնագիտական գործունեությունն է և դրանք հավելյալ խոոչընդոտներից ու խնդիրներից զերծ պահելու հրամայականը, ուստի իմ կողմից այսօր տրվել են որոշակի հանձնարարականներ՝ ուղղված բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմելուն:

  • Կիսվել: