կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ի աջակցություն Արցախի երթի մասնակիցները երթով հասան ԱՄՆ դեսպանատան մոտ

Ի աջակցություն Արցախի երթի մասնակիցները երթով հասան ԱՄՆ դեսպանատան մոտ

Ֆրանսիայի դեսպանատան առջեւ այսօր՝ հուլիսի 18-ին, ի աջակցություն Արցախի բողոքի ակցիա անող քաղաքացիները քայլերթով հասան ԱՄՆ դեսպանատան մոտ։

Քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատան մոտ երգեցին Արցախի օրհներգը, մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը եւ նամակ փոխանցեցին դեսպանատանը։

Նշենք, որ երեկ էլ քաղաքացիները հավաքներ են իրականացրել ՄԱԿ-ի հայկական գրասենյակի եւ ՌԴ դեսպանատան առջեւ։

  • Կիսվել: