երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել, սակայն Ադրբեջանի խոսքին վստահել հնարավոր չէ. Բեգլարյան

Հույս կա, որ Լաչինի միջանցքը կարող է բացվել, սակայն Ադրբեջանի խոսքին վստահել հնարավոր չէ. Բեգլարյան

Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքն ամբողջությամբ փակ է մնում, սակայն զուտ բանակցությունների առումով դրական քայլեր կան այն տեսանկյունից, որ Ադրբեջանը խոստացել է ապաշրջափակել Արցախը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց նստացույց անող ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ Բաքվի խոսքին վստահել հնարավոր չէ։ 

«Գազամատակարարումը դեպի Արցախ այսօր վերականգնվել է, սակայն ցանկացած պահի կարող է կրկին անջատվել, որովհետև փականը գազախողովակի շարունակում է մնալ Ադրբեջանի հսկողության ներքո։ Այն կարող է լինել այսօր, վաղը, հունվարին, երբ իրենք ցանկանան», - հավելել է նա՝ ընդգծելով, որ գազամատակարարումը վերականգնվել է՝ առանց որևիցե նախապայմանի։ 

Բեգլարյանը նաև նշել է, որ այս իրադարձություններն ուղիղ կապված են միջազգային հանրության, այդ թվում՝ ՄԱԿ-ի ճնշման հետ, սակայն Ադրբեջանի իշխանությունները՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, պետք է հասկանան, որ պատժվելու են Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու փորձերի համար։

Ըստ Արցախի պետնախարարի խորհրդականի՝ Արցախի շուրջ պետք է միջազգային կոնսենսուս լինի, ՄԱԿ-ն ու միջազգային այլ կազմակերպություններ պետք է այնտեղ ներկայացուցչություններ բացեն, իսկ խաղաղապահների թիվն ու մանդատը պետք է ավելացվի ու հստակեցվի։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: