շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հունգարիան աջակցության փաթեթ է նախատեսել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Հունգարիան աջակցության փաթեթ է նախատեսել ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում հանդիպում է ունեցել Հունգարիայի հայ ինքնավարության կողմից կազմակերպված հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից հայ երիտասարդներ, որոնք Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ուսանում են Բուդապեշտի բուհերում։

Հունգարիայիիշխանությունների աջակցությամբ 2024թ. ընթացքում Բուդապեշտ են տեղափոխվել ԼՂ-ից հայ ուսանողների՝ բռնի տեղահանության ենթարկված ընտանիքների անդամները, որոնց համար Հունգարիայի իշխանությունների կողմից նախատեսվել է աջակցության փաթեթ։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին։

  • Կիսվել: