երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հունաստանից ժամանած բժիշկը Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն է կատարել

Հունաստանից ժամանած բժիշկը Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն է կատարել

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում Հունաստանից ժամանած գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, Աթենքի ազգային համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի դասախոս, բժշկական գիտությունների դոկտոր, Սոֆյա Իվանիդուն իրականացրել է գինեկոլոգիական խնդիրներ ունեցող երեխաների ու դեռահասների, ինչպես նաև կլիմակտերիկ շրջանի խնդիրներ ունեցող կանանց անվճար հետազոտություններ և խորհրդատվություն ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակներում, օգոստոսի 17-ից 20-ը ժամը 15․00-ն, օրական հետազոտվում և խորհրդատվություն է ստանում 30 հոգի: Ազգությամբ հույն մեր զրուցակիցը նշեց, որ ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանից է:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմի հենց առաջին օրերին ցանկություն ունեի գալ Արցախ: Պատահական տեղեկացա «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի ծրագրի մասին:
 
Արցախի Առողջապահության նախարարության հետ համագործակցության շնորհիվ կարողացա գալ:»,- նշեց գինեկոլոգը:
 
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հիմնականում դիմում են մինչև 18 տարեկան աղջիկներ, ու կլիմակսի շրջանում գտնվող կանայք՝ 40-ից մինչև 60 տարեկան: Խնդիրներ երկու դեպքում էլ կան: «Եթե տեղում բուժումը չի ավարտվում, այդ դեպքում ես նրանց եմ թողնում իմ տվյալները, որպեսզի իմ գնալուց հետո կապ հաստատեն՝ այդ կերպ խնդիրը պարզելու և բուժում նշանակելու համար:

  • Կիսվել: